Բոլոր կազմակերպված ռուսաստանցի տուրիստները լքել են Վրաստանի տարածքը
Ռուսաստանի բոլոր կազմակերպված զբոսաշրջիկները, որոնք մինչև հուլիսի 8-ին պետք է լքած լինեին Վրաստանի տարածքը, վերադարձել են Ռուսաստան: «ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ այդ մասին հայտնել է Տուրիզմի դաշնային գործակալությունը:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հունիսի 21-ը հրամանագիր է ստորագրել՝ արգելելով ռուսական ավիաընկերություններին իրականացնել չվերթներ դեպի Վրաստան հուլիսի 8-ից: Դրանից հետո տուրօպերատորներին խորհուրդ է տրվել դադարեցնել դեպի Վրաստան տուրերը:
Տուրիզմի գործակալությունից նշել են, որ բոլոր տուրօպերատորները սկսել են գործել հրամանագրին համապատասխան: Դեպի Վրաստան տուրերի վաճառքը դադարեցվել է հունիսի 22-ից: Նախապես ամրագրած տուրերի փոխարեն էլ առաջարկվել են այլընտրանքային տարբերակներ: