Թրամփը խոստացել է շատ շուտով ԱՄՆ դրոշը տեղադրել Մարսի վրա
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ տիեզերագնացները շուտով կրկին կլինեն Լուսնի վրա, ապա կթռչեն դեպի Մարս, որտեղ կտեղակայեն ամերիկյան դրոշը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
2018 թվականի դեկտեմբերին Թրամփը ստորագրել էր Բարաք Օբամայի կողմից չեղյալ համարված լուսնային ծրագիրը փաստացիորեն վերսկսելու մասին կարգադրություն: Նախագահի խոսքով՝ ԱՄՆ տիեզերագնացները ոչ միայն Լուսնի վրա կթողնեն իրենց դրոշն ու հետքը, այլև հիմքեր կդնեն Մարս թռչելու համար:
«Մենք շատ շուտով պատրաստվում ենք հետ թռչել դեպի Լուսին, իսկ դրանից հետո ամերիկյան դրոշը կթողնենք Մարսի վրա»,- հայտարարել է նախագահ Թրամփը ԱՄՆ Անկախության օրվան նվիրված միջոցառման ելույթի ժամանակ: