Արոնյանը դեռևս 5-րդն է Զագրեբի Grand Chess Tour-ում
Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը շարունակում է ոչ-ոքիների շարքը Զագրեբի Grand Chess Tour-ում:
Մրցաշարի 8-րդ տուրում Արոնյանը հակառակորդը Ռուսաստանից Յան Նեպոմնյաշչին էր: Պարտիայի 27-րդ քայլին գրոսմայստերները համաձայնեցին կիսել միավորը:
Այժմ Արոնյանը 8 հնարավորից ունի 4,5 միավոր և մրցաշարային աղյուսակում դեռևս 5-րդն է: Առաջատարը 6 միավորով Մագնուս Կարլսենն է: Հաջորդիվ հայ շախմատիստի մրցակիցը հենց աշխարհհի չեմպիոնն է` Կարլսենը: