Ազգային-պետական մտածողության տարտամությո՞ւն, թե՞ Արամ Ա-ի բարձր վարկանիշը շահագործելու կանացի քայլ. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Կա Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցին՝ սուրբ Էջմիածին կենտրոնով։ Կա Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն։ Կա Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսություն։ Կա Արամ Ա կաթողիկոսը։ Եվ կա հետեւյալ իրողությունը․ երեկ Բեյրութում գտնվող վարչապետի տիկինը գրառում է կատարել․ «Մեծ պատիվ է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի նման իմաստուն մարդու հետ անմիջական շփման հնարավորություն ունենալը»։
Հիշում ենք՝ Ամենայն հայոց վեհափառի հետ էլ է Աննա Հակոբյանը հանդիպել, բայց նմանաբնույթ գրառում չենք հիշում։ Ի՞նչ է սա․ ազգային-պետական մտածողության տարտամությո՞ւն, թե՞ Արամ Ա-ի հանրային բարձր վարկանիշը շահագործելու բարեպաշտ-խելացի կանացի քայլ»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: