Բաժիններ՝

Քարաթափում Թուֆենկյան հյուրանոցից դեպի Թումանյան քաղաք տանող ավտոճանապարհին

Հուլիսի 4-ին, ժամը 22:07-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Թուֆենկյան հյուրանոցից դեպի Թումանյան քաղաք տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել քարաթափում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Օձուն-Վանաձոր ավտոճանապարհի 28-րդ կմ-ին հարակից ժայռից տեղի է ունեցել քարաթափում. մոտ 12 ժայռաբեկոր (1 խմ) ընկել և միակողմանի փակել է ավտոճանապարհը:

Փրկարարները հեռացրել են ժայռաբեկորները. ավտոճանապարհը դարձել է երկկողմանի անցանելի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031