Բաժիններ՝

Ապօրինի թմրաշրջանառության դեպք է բացահայտվել. հայտնաբերվել են կանեփի բույսեր

Օրեր առաջ ոստիկանության Արմավիրի բաժնի համայնքային ոստիկանները տեղեկություններ էին ստացել, որ Վահրամ Փափազյան փողոցի բնակիչ, 61-ամյա տղամարդն իր տնամերձ հողամասում ապօրինի աճեցնում է կանեփ:

Ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ՝ տեղեկությունը ճշտելու ուղղությամբ:
Հուլիսի երեքն արդեն կոնկրետ գործողության օրն էր: Զննություն է կատարվել տղամարդու հողամասում, որտեղից հայտնաբերվել է 60-ից 160 սմ երկարությամբ կանեփի 67 բույս:

Եվս 15 բույս, արդեն չորացրած, որի ընդհանուր զանգվածը ցողուններով կազմել է 195 գրամ, ներկայացրել է տղամարդը: Նա հայտարարել է, որ կանեփն աճեցրել է իր անձնական օգտագործման համար:

Հայտնաբերվածը փաթեթավորվել և կնիքվել է՝ փորձաքննության ուղարկելու համար:
Տղամարդը հրավիրվել է բաժին և տվել բացատրություն:
Նախապատրաստվում են նյութեր:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս