Բաժիններ՝

Ռեալը մի գլուխ ուժեղ է այսօրվա Միլանից. Ամբրոզինի

«Միլանի» ավագ Մասիմո Ամբրոզինին խոսել է «Ռեալից» կրած ջախջախիչ պարտության (1:5) մասին:

«Իհարկե, պարտությունն իր ծանր հետքն է թողել մեզ վրա, ուստի բնական է, որ նյարդայնանում ենք: Իսկ դա բոլորովին էլ լավ չէ, հատկապես Իտալիայի առաջնության մեկնարկից առաջ: Միևնույն ժամանակ պետք է հասկանալ, որ հանդիպել էինք մեզանից շատ ավելի ուժեղ մրցակցի հետ: Այս տարի մենք «Ռեալի» պես թիմերի հետ նույն մակարդակի վրա չենք: Ինչքան էլ դժվար է ընդունել, սակայն այսօրվա «Միլանը» մեկ կամ նույնիսկ երկու գլուխ ցածր է արքայական ակումբից: Մենք չափազանց շատ կարևոր խաղացողներ ենք կորցրել», – Ամբրոզինիի խոսքերը մեջբերում է Milannews.it-ը:

Մարզական լրահոսն ապահովում է SportArmenia.com

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս