Բաժիններ՝

Քվենտին Տարանտինոն հայտնել է ռեժիսորի կարիերան ավարտելու մասին

Հոլիվուդյան աշխարհահռչակ ռեժիսոր Քվենտին Տարանտինոն հայտնել է, որ հասել է վերջնակետին ռեժիսորի կարիերայում և հնարավոր է, որ դուրս գա ոլորտից «Մի անգամ … Հոլիվուդում» ֆիլմի նկարահանումից հետո: Ինչպես տեղեկացնում է Dailymail-ը, այս մասին ռեժիսորը ասել է GQ Austraila ամսագրին տված հարցազրույցում:

56-ամյա ռեժիսորը միշտ նշել է, որ մտադիր է հեռանալ ոլորտից 10-րդ ֆիլմը նկարահանելուց հետո, իսկ իր վերջին ֆիլմը «Մի անգամ … Հոլիվուդում»-ն է:

Տարանտինոն խոստովանել է, որ ցանկանում է գրող դառնալ և իրեն դրսևորել նաև այդ ոլորտում:

«Ես ինձ տեսնում եմ որպես գրքեր գրող և արդեն իսկ սկսել եմ գրել թատրոնի համար, ուստի, կլինեմ ստեղծագործող: Պարզապես, կարծում եմ, որ տվել եմ ամեն ինչ, ինչ պետք էր տալ կինոարտադրությանը»,- ասել է Տարանտինոն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031