Բաժիններ՝

Լեհաստանը և ԱՄՆ-ը Մարտական պատրաստության կենտրոնի համաձայնագիրը կստորագրեն III եռամսյակում

Լեհաստանի տարածքում ամերիկյան Մարտական պատրաստության կենտրոնի ստեղծման մասին համաձայնագիրը կստորագրվի ընթացիկ տարվա III եռամսյակում: Հուլիսի 1-ին Լեհաստանի ռադիոյի եթերում այս մասին հայտարարել է հանրապետության պաշտպանության նախարար Մարիուշ Բլաշչակը:

Ներկայումս Լեհաստանում տեղաբաշխված է ՆԱՏՕ-ի բազմազգ գումարտակ՝ շուրջ հազար զինծառայող թվաքանակով, ինչպես նաեւ շրջափոխման հիման վրա ամերիկյան տանկային բրիգադ՝ շուրջ 3,5 հազար մարդ թվաքանակով: Հունիսի կեսերին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի հետ Սպիտակ տան Վարդերի պարտեզում կայացած համատեղ մամուլի ասուլիսում հայտնել է, որ Լեհաստանն իր միջոցներով կկառուցի օբյեկտ լրացուցիչ հազար ամերիկացի զինծառայողների տեղավորման համար: Նախագահն ընդգծել է, որ ԱՄՆ-ը լրացուցիչ զորքեր չի ուղարկի Եվրոպա եւ Լեհաստանում իր զորակազմը կարող է մեծացնել Գերմանիայից կամ այլ վայրերից ուժերի տեղափոխման հաշվին: Ըստ նրա՝ խոսքը վերաբերում է 2 հազար զինծառայողների, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս