Առնվազն 34 մարդ է զոհվել Աֆղանստանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով. Սինհուա
Առնվազն 34 մարդ է զոհել եւ 68-ը տուժել հուլիսի 1-ին Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով: Այդ մասին հաղորդել է Սինհուա գործակալությունը:
Ավելի վաղ «Ալ Ջազիրա» հեռուստաալիքը տեղեկացրել էր տասը զոհվածների մասին: Ահաբեկչական գործողությունը տեղի է ունեցել մայրաքաղաքի դիվանագիտական թաղամասում:
Բացի դրանից, պայթյունի վայրի մերձակայքում է գտնվում Աֆղանստանի ազգային պաշտպանության նախարարության շենքերից մեկը: Բոլոր տուժածներին տեղափոխել են հիվանադանոցներ: Պատահարի վայրը շրջապատված է ուժայինների կողմից, հաղորդել է ՏԱՍՍ-ը: