Հյուսիսային Մակեդոնիան կդառնա ՍԾՏՀԿ-ի 13-րդ մասնակիցը
Հյուսիսային Մակեդոնիան կդառնա Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍԾՏՀԿ) 13-րդ մասնակիցը: Այդ մասին հայտնել է Բուլղարիայի արտաքին գործերի նախարար Եկատերինա Զախարեւան:
«Ես լավ նորություններ ունեմ. այսօր Բուլղարիայի նախաձեռնությամբ մենք մեր կազմակերպություն ենք հրավիրել Հյուսիսային Մակեդոնիային, որը կդառնա մեր 13-րդ պաշտոնական անդամը»,-ասել է Զախարեւան ՍԾՏՀԿ-ի արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում:
ՍԾՏՀԿ-ի անդամ երկրների ԱԳ նախարարությունների ղեկավարների՝ հունիսի 28-ին կայացած գագաթնաժողովում Բուլղարիան ավարտել է իր նախագահությունը կազմակերպությունում: ՍԾՏՀ-ի հաջող նախագահող երկիրը կդառնա Հունաստանը:
Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունը միավորում է 12 երկիր՝ Հայաստանը, Ադրբեջանը, Ալբանիան, Բուլղարիան, Հունաստանը, Վրաստանը, Մոլդովան, Ռուսաստանը, Ռումինիան, Սերբիան, Թուրքիան եւ Ուկրաինան: Մի շարք պետություններ ու միջազգային կառույցներ դիտորդի կարգավիճակ ունեն կազմակերպությունում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: