Լիլիթ Մակունցը ծանոթ չէ

«Մենք գերադասել ենք վեթինգի գործընթացն իրականացնել այլ գործիքակազմով, որը, բնականաբար, ենթադրելու է որոշակի օրենսդրական նախագծերի ընդունում, որպեսզի դա հնարավոր լինի մասնավորապես ԲԴԽ-ի, հակակոռուպցիոն մարմնի կողմից իրականացնելու համար»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:

Նա նշեց, որ առանց դատական վճռի գույքի բռնագանձման օրինագծի, որի մասին երեկ խոսել է արդարադատության նախարարը, ինքը ծանոթ չէ:

Հարցին՝ եթե դատավորների մի մասը չանցնի վեթինգը, ո՞վ է փոխարինելու նրանց, Լ.Մակունցը դեռ վաղ համարեց խոսել այդ մասին: Վեթինգի իրականացման ժամկետների մասին նա դժվարացավ նշել, միայն վստահեցրեց, որ ամեն ինչ անում են, որ սեղմ ժամկետներում լինի: Ըստ նրա՝ վեթինգ իրականացնող առանձին մարմնի ստեղծումը, սահմանադրական հանրաքվեն երկար ժամանակ էր պահանջում, դրա համար փոխվել է գործիքակազմը:

Հարցին՝ ԲԴԽ-ն ինքը վեթինգի ենթակա չէ՞, Լ.Մակունցը պատասխանեց, որ հարցը մասնագիտական տիրույթում է, առաջիկայում կներկայացվեն մեխանիզմները:

 

Տեսանյութեր

Լրահոս