Բաժիններ՝

G20-ի երկրների ղեկավարների կանայք մասնակցել են Ճապոնիայի վարչապետի տիկնոջ հեղինակած մշակութային ծրագրին

G20-ի երկրների ղեկավարների կանայք մասնակցել են մշակութային ծրագրին, մինչ պետությունների ղեկավարները գագաթնաժողովի նստաշրջաններում քննարկում էին գլոբալ տնտեսության եւ թվայնացման հարցերը: Այդ մասին հայտնել են միջոցառման կազմակերպիչները:

Օրվա կեսին G20-ի երկրների ղեկավարների կանայք ավտոբուսով ժամանել են Օսակայի մերձակայքում գտնվող Կիոտո քաղաք, որը երկար ժամանակ եղել է Ճապոնայի մայրաքաղաքը: Կիոտոն մեծ քանակությամբ զբոսաշրջիկների է գրավում հին տաճարների, թանգարանների այլ տեսարժան վայրերի շնորհիվ: Ավտոբուսից դուրս գալուց հետո կանայք նստել են երկանիվ կառքեր եւ ուղեւորվել Տոֆուկուձիի տաճար, որը գտնվում է քաղաքի կենտրոնական մասում: Տաճարի տարածք մտնելուց անմիջապես հետո ղեկավարների կանայք կերակրել են լճակում լողացող գույնզգույն ծածաններին, որոնք համարվում են Ճապոնիայի խորհրդանիշերից մեկը, այնուհետեւ անցել են տաճարին կից սրահներից մեկը, որտեղ նրանց սպասում էր ճաշկերույթ եւ թեյախմություն: Մշակութային ծրագիրը, որի հեղինակը դարձել էր Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի կինը՝ Ակիեն, ավարտվել է համատեղ լուսանկարմամբ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս