Թրամփը Պուտինի հետ հանդիպման շուրջն իրարանցումը համեմատել է «Օսկարի» արարարողության հետ
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը կատակել է, որ G20-ի գագաթնաժողովում ռուսաստանցի պաշտոնակցի՝ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման իրադրությունը նման է «Օսկար» մրցանակի հանձնման արարողությանը։
Ինչպես հաղորդել է ՌԻԱ Նովոստին, ամերիկյան եւ ռուսական զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչները անմիջականորեն այն սենյակում, որտեղ ընթանում էին բանակցությունները, ուղիղ հեռարձակում Էին վարում ամեն տեսակ գաջեթներով: Դրանց ձայների գվվոցը խլացնում էր իրենց իսկ նախագահների խոսքը:
Երկու ղեկավարների ներածական խոսքից թե՛ առաջ եւ թե՛ հետո լրագրողները գոչում էին հարցեր, իսկ արարողական նկարահանման ավարտից հետո երկար ժամանակ հրաժարվում էին հեռանալ բանակցությունների սենյակից՝ չնայած պատվիրակությունների խնդրանքներին:
«Ասես (ԱՄՆ-ի կինեմատոգրաֆիական արվեստների) Ակադեմիայի մրցանակաբաշխությունը լինի»,- ասել է Թրամփը՝ դիմելով Պուտինին: