Նիկոլ Փաշինյանը Կարեն Միրզոյանին նշանակել է հատուկ հանձնարարություններով դեսպան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Կարեն Միրզոյանը նշանակվել է հատուկ հանձնարարություններով դեսպան:

«Ղեկավարվելով «Դիվանագիտական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասով` Կարեն Միրզոյանին նշանակել հատուկ հանձնարարություններով դեսպան»,-նշված է որոշման մեջ:

Կարեն Միրզոյանն Արցախի արտաքին գործերի նախարարի պաշտոնը զբաղեցրել է 2012 թ. սեպտեմբերի 22-ից մինչև 2017թ. սեպտեմբերի 25-ը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930