Եվրոպայի ամենաբարձր կետում գրախանութ է բացվել
Գրախանութ է բացվել Եվրոպայի ամենաբարձր կետում՝ Մոնբլան լեռան լանջին՝ Իտալիայի հյուսիս – արեւմուտքում: Feltrinelli հրատարակչական տան բարձրլեռնային ընաթերցասրահ-կրպակը, որը 60 քառակուսի մետրի վրա տեղավորում է ավելի քան 1,5 հազար գիրք, տեղ է գրավել 3466 մետր բարձրության վրա՝ Հելբրոներ լեռնագագաթին։
Զբոսաշրջիկներին, դահուկորդներին եւ ալպինիստներին այդ բարձունքն է29 հասցնում չորս տարի առաջ բացված Sky Way ֆունիկուլյոր-վերելակը: Վերջնական կայարանի սրահներում հարմարավետ ջերմաստիճան է պահպանվում:
Ընթերցասրահ-խանութում բնականաբար համապատասխան գրքեր են. մշակույթի, լեռների, բնության, հայտնի ալպինիստների եւ հետազոտողների մասին, ինչպես նաեւ լուսանկարչական ալբոմներ, գրքեր ճանապարհորդությունների մասին, բեսթսելերներ եւ աշխատություններ տարածաշրջանի պատմության մասին: Նորաստեղծական համալիրը նպատակ է հետապնդում ավելի մեծ գրավչություն տալու Իտալիայի Կուրմայոր լեռնադահուկային առողջավայրին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: