Օսակայում ընթանում է Պուտինի և Թրամփի հանդիպումը
Օսակայում G20-ի գագաթնաժողովի հարթակներից մեկում ընթանում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումը։
Երկու երկրների ղեկավարները նիստերի միջեւ ընդմիջմանը, ինչպես եւ պլանավորված էր, բանակցություներ են սկսել: Թրամփը հայտարարել է, որ «գերազանց արդյունք» է ակնկալում Ռուսաստանի նախագահի հետ բանակցություններից, որոնց ընթացքում նախատսված է քննարկել զինաթափման, առեւտրի եւ հովանավորչության հարցերը: Նրա խոսքով՝ «այդ ամենը կառուցվելու է շատ լավ փոխհարաբերությունների վրա, որոնք լինելու են մեր միջեւ»:
«Կարծում եմ՝ այս հանդիպման արդյունքը գերազանց է լինելու»,- ասել է Թրամփը: Ռուսաստանի նախագահն իր հերթին ասել է, թե «բոլոր թեմաները նախանշված են, մենք վաղուց չենք տեսնվել՝ Հելսինկիի հանդիպման ժամանակից ի վեր»:
«Մեր աշխատակիցները աշխատել են եւ մեզ լավ հնարավորություն տվել շարունակելու այն, ինչ մասին պայմանավորվել ենք Հելսինկիում»,- հայտարարելԷ Պուտինը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը: