Մինչև 2030 թվականը կլիմայի փոփոխությունը կարող է հանգեցնել 120 մլն մարդու աղքատացման. ՄԱԿ
Մինչեւ 2030 թվականն ավելի քան 120 մլն մարդ կաղքատանա երաշտների, հեղեղումների եւ կլիմայի փոփոխության հետ կապված բնական այլ երեւույթների պատճառով: Այդ մասին ասված է ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի հատուկ զեկույցում, որը հրապարակվել է այս շաբաթ:
«Կլիմայի փոփոխությունը կարող է ի չիք դարձնել վերջին 50 տարվա բարեփոխումները գլոբալ առողջապահության եւ աղքատության կրճատման բնագավառում: Միջին դասի ընտանիքները զարգացած երկրներում կարող են աղքատանալ:
Համաշխարհային բանկի գնահատումներով՝ եթե անհապաղ գործողություններ չձեռնարկվեն, մինչեւ 2030 թվականն աշխարհում 120 մլն մարդ կհայտնվի աղքատության ճիրաններում… Միայն Հարավային Ասիայում 800 մլն մարդ ապրում է թեժ կլիմայական կետերում, մինչեւ 2050 թվականը նրանց կյանքի պայմանները միայն կվատանան»,-ասված է զեկույցում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: