Բաժիններ՝

Երևանում կկառուցվի երեք նոր պուրակ

Երևանի ավագանու այսօրվա նիստում քաղաքապետարանի բնապահպանության վարչության պետ Խաչիկ Հակոբյանը հայտարարեց, որ Երևանում նախատեսված է երեք նոր պուրակների կառուցում։ Ընդհանուր առմամբ, դրանք կառուցվելու են 25 հազար հեկատր տարածության վրա։

«25 հեկտար տարածքը նախատեսված է երեք մասնաբաժնով, առաջինը Սարալանջի անտառ-պուրակն է, որտեղ իրականացվելու է վերականգնման ծրագիր։ Նախատեսված է անտառապատել Նուբարաշեն վարչական շրջանում աղբավայրի տարածքում գտնվող 8,5 հեկտար տարածքը և 7 հեկտար տարածք նախատեսված է Աջափնյակ վարչական շրջանում՝ Սիլիկյան թաղամասի ենտնամասում։ Երեք մասով այժմ աշխատանքները տարվում են, երեք հատվածներում էլ նախատեսվում է կաթիլային ոռոգման համակարգի ներդրում, մանրամասն քննարկվում են նաև բոլոր ջրառի կետերը, որպեսզի մենք կարողանանք կաթիլայինով ունենալ երաշխավորված ոռոգման համակարգ»,- ասաց Խ. Հակոբյանը։

Նա նաև տեղեկացրեց, որ պուրակների աշխատանքները կմեկնարկեն օգոստոսին, հոկտեմբերին էլ կիրականացվեն ծառատնկումները:

«Երեք վայրերում էլ աշխատանքները կլինեն շարունակական, քանի որ ստեղծվում են նոր տարածքներ»,- եզրափակեց Խաչիկ Հակոբյանը։

Զվարթ Խաչատրյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս