«Ես Ռուսաստանին հակառակորդ չեմ համարում, բայց նա պոտենցիալ հակառակորդ է». Թրամփ
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանին Միացյալ Նահանգների հակառակորդ չի համարում, բայց համարում է պոտենցիալ հակառակորդ: Համապատասխան տեսակետը նա հայտնել է հունիսի 26-ին Fox Business հեռուստաալիքին տված հարցազրույցում։
«Ես Ռուսաստանին հակառակորդ չեմ համարում, բայց նա պոտենցիալ հակառակորդ է»,-ասել է Միացյալ Նահանգների ղեկավարը:
Թրամփն այդ մասին հիշատակել է ՆԱՏՕ-ի երկրների կողմից կազմակերպության բյուջե իրենց մուծումները կատարման հետ կապված իրադրության համատեքստում:
«Գերմանիան Ռուսաստանին միլիարդավոր ու միլիարդավոր դոլարներ է վճարում էներգետիկայի համար: Նրանք Ռուսաստանին միլիարդավոր դոլարներ են տալիս եւ, այդուհանդերձ, ենթադրվում է որ մենք պետք է պաշտպանենք Գերմանիային: Իսկ Գերմանիան հրաժարվում է վճարել: Նրանք ՆԱՏՕ-ին չեն վճարում այն, ինչ պետք է վճարեն»,-ընդգծել է նա:
«Նրանք միլիարդավոր դոլարներ են վճարում պոտենցիալ հակառակորդին, որից մենք, ինչպես ենթադրվում է, պետք է նրանց պաշտպանենք»,-հավելել է ԱՄՆ-ի նախագահը, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը: