Լայք-դիզլայքերն ըստ էության կարող են այսօր երեկոյան որոշել «Ադեկվադների» ճակատագիրը

Ինչպես արդեն երեկ տեղեկացրել էինք, Արթուր Դանիելյանին՝ որպես վկա, ՀՀ Քննչական կոմիտեի Արաբկիրի բաժին հարցաքննության են հրավիրել ԱԺ պատգամավոր Գայանե Աբրահամյանի հասցեին սոցիալական ցանցում սպառնալիքներ հնչեցնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում։

Արթուր Դանիելյանն իր տեղեկացմամբ՝ երեկ ներկայացել էր քննչական բաժին, սակայն քննիչը տեղում չէր եղել։ Պայմանավորվել էին հանդիպել այսօր։

168.am-ը Արթուր Դանիելյանից փորձեց ճշտել հարցաքննության մանրամասները։ Վերջինս ասաց, որ մասնակցել է հարցաքննությանը, սակայն այլ տեղեկություններ հայտնել չի կարող։ Իրավունք չունի։

Ավելի ուշ ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակմամբ «Ադեկվադ» հ/կ անդամներ Կոնստանտին Տեր-Նակալյանը և Արթուր Դանիելյանը նշեցին, որ նախաքննական գաղտնիք հրապարակել չեն կարող, քանի որ դրա համար պատասխանատվություն է ենթադրում։

Նա հաստատեց սոսկ երեկ մեր հրապարակած ՔԿ խոսնակի հայտարարությունը։

Ինչ վերաբերում է նրան, թե ինքը ճանաչո՞ւմ է արդյոք Գայանե Աբրահամյանին, Արթուր Դանիելյանն ասաց, որ անձամբ նրան չի ճանաչում, սակայն իր ուշադրության կենտրոնում նա հայտնվել է 2 տարի առաջ, երբ պարբերաբար սկսեց արտատպել ադրբեջանական քարոզչության նյութերը, մասնավորապես՝ այն բնույթի նյութերը, թե Հայաստանը վերածվում է բռնապետության։

«Նույն թեզերը նա իր «Հոդված 3» ակումբի խողովակներով սկսում էր տարածել Հայաստանում։ Այդ ակումբը Սորոսի կողմից պաշտոնապես ֆինանսավորվող հիմնարկ է, որը Հայաստանում, բացի ադրբեջանական քարոզչության թեզերը տարածելուց, նաև հովանավորում է խուլիգանական խմբերը, որոնք մարդ են առևանգում և փողոցներում խուլիգանություն են իրականացնում։ «Հոդված 3»-ում նրանք բառացիորեն կերակրել են այդ խուլիգաններին, ովքեր հիմա անցնում են քրեական գործով»,- ասաց Արթուր Դանիելյանը՝ հավելելով, որ նա կատարում է ուղղակիորեն Նիկոլ Փաշինյանի հրահանգը։

Կոնստանտին Տեր-Նակալյանն էլ նշեց, որ Գայանե Աբրահամյանն «Իմ քայլը» խորհրդարանական իշխանական խմբակցության արդեն երրորդ պատգամավորն է, ով բացահայտորեն «Ադեկվադներին» ներքին թշնամի է համարում։ Մյուս երկուսն են Անուշ Բեղլոյանը և Արթուր Հովհաննիսյանը։

Կ. Տեր-Նակալյանի պնդմամբ՝ իրենց են վերագրվում նաև այնպիսի «մեղքեր», ինչպիսիք են Ռուսաստանի՝ Հայաստանի դեմ մղած հիբրիդային պատերազմում վարձկանի դեր կատարելը և նախագահ Քոչարյանի «պիցցա բերողներ» լինելը։

Ի դեպ, ինչպես «Ադեկվատներն» են ասում, այսօր ըստ երևույթին որոշակի գործողություններ են նախապատրաստված «Ադեկվադների» դեմ, սակայն բուն ընթացքը կախված կլինի այն բանից, թե ինչ պատկեր կհրամցվի իշխանություններին՝ կապված իրենց քարոզչամեքենայի բանեցրած հնարքների հետ։ Իրենց խողովակներով տպագրված հոդվածների լայք-դիզլայքերն ըստ էության կարող են որոշել այսօր երեկոյան «Ադեկվադների» ճակատագիրը։ Կփռվե՞ն նրանք ասֆալտին, կծեփվե՞ն պատերին տեսախցիկների առջև, թե՞ դրանցից ոչ մեկն էլ տեղի չի ունենա, կորոշվի նրանց դեմ տպագրված հոդվածների էֆեկտը նկատի ունենալով։

Իշխանական քարոզչամեքենայի տեղեկատվական պատերազմն «Ադեկվադների» դեմ տարվում է հանրածանոթ «ներքին պատերազմ, թշնամանք, սևազգեստ մարդիկ» ձևակերպումների համատեքստում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Փնթի ռեպրեսիաները նոր փուլ են թևակոխում

Gepostet von Ադեկվադ am Mittwoch, 26. Juni 2019

 

Տեսանյութեր

Լրահոս