Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով կմեկնի Վիետնամ և Սինգապուր
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով կմեկնի Վիետնամի Սոցիալիստական Հանրապետություն և Սինգապուրի Հանրապետություն:
Կառավարական պատվիրակությունը Վիետնամում կլինի հուլիսի 4-6-ը, իսկ Սինգապուր կայցելի հուլիսի 7-9-ը:
Պատվիրակության կազմում կլինեն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, Արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը, Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը և այլ պաշտոնյաներ:
Գործուղումների մեջ գտնվելու ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության վարչապետի պարտականությունները կկատարի ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը: