Բաժիններ՝

Վրաստանում ապահովված է զբոսաշրջիկների անվտանգությունը. Թբիլիսիի քաղաքագլուխ

Վրաստանի իշխանություններն ապահովում են ինչպես երկրի բնակիչների, այնպես էլ հյուրերի, այդ թվում՝ Ռուսաստանից ժամանած զբոսաշրջիկների անվտանգությունը: Այդ մասին հայտարարել է Թբիլիսիի քաղաքագլուխ Կախա Կալաձեն: «Վրացիներն ազգային հատկանիշով ոչ մի ֆոբիա չունեն, եւ դա հաստատում Է մեր բազմադարյան հանդուրժողական ավանդույթը:

Մենք հպարտանում ենք մեր հանդուրժողությամբ, համապատասխանաբար մեր երկրի շարքային քաղաքացին չպետք է որեւէ խնդրի բախվի Ռուսաստանում, իսկ ռուս զբոսաշրջիկները չպետք է խնդիրներ ունենան մեր երկրում»,-ասել է Վրաստանի մայրաքաղաքի քաղաքապետը:

«Մեզ մոտ ապահովված է բոլոր զբոսաշրջիկների եւ մեր յուրաքանչյուր քաղաքացու, այդ թվում՝ Ռուսաստանից ժամանած զբոսաշրջիկների անվտանգությունը, որովհետեւ զբոսաշրջության ոլորտը կարեւոր է մեր երկրի տնտեսության զարգացման համար»,-ընդգծել է Կալաձեն: Նա նաեւ ափսոսանք է հայտնել երկու երկրների միջեւ ավիահաղորդակցության ժամանակավոր արգելք սահմանելու Ռուսաստանի իշխանությունների որոշման կապակցությամբ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս