ԱՄՆ-ը, Ճապոնիան և Ավստրալիան 1 մլրդ դոլար կներդնեն ՀԲԳ-ի գործարանի կառուցման համար
ԱՄՆ-ը, Ճապոնիան եւ Ավստրալիան պլանավորում են 1 միլիարդ դոլար ներդնել հեղուկացված բնական գազի (ՀԲԳ) գործարանի կառուցման գործում: Այդ մասին հայտնել են Nikkei Asia Review-ի աղբյուրները։
Ճապոնիայից նախագծի ներդրող կլինի Japan Bank for International Cooperation-ը (JBIC), ԱՄՆ-ից՝ U.S. Overseas Private Investment Corporation-ը (OPIC), Ավստրալիայից՝ Export Finance and Insurance Corporation-ը, ասված է հրապարակման մեջ:
Նշվում է, որ նախագիծը, որը կիրականացվի Պապուա Նոր Գվինեայում, կլինի առաջին իրական քայլն ի հակակշիռ չինական «Գոտի եւ ուղի» նախաձեռնության, հաղորդել է ՏԱՍՍ-կը