Ադրբեջանը Ֆրանսիայից նոր սպառազինություն ձեռք է բերում. Վան Համբարձումյան

«Ադրբեջանը դեկտեմբերին Ֆրանսիայի հետ պայմանագիր կնքեց, որպեսզի ձեռք բերի երկու տեսակի զենիթահրթիռային համալիրներ: Դրանցից մեկը կստանա հուլիսի վերջին»,- հայտնում է ռազմական փորձագետ Վան Համբարձումյանը:

«Ադրբեջանին զենք վաճառելով՝ առաջին հերթին՝ կտրուկ տարածաշրջանում խախտում են բալանսը, որովհետև զենիթահրթիռային համալիրները վաճառում է ՆԱՏՕ-ի անդամ երկիրը: Մեր իշխանությունների կողմից ես չեմ տեսնում կտրուկ ընդվզում, առնվազն՝ դատապարտում, որովհետև Ադրբեջանն օր օրի ընդլայնում է այն երկրների թիվը, որոնցից սպառազինություն է ձեռք բերում: Պետք է Ֆրանսիայի դեսպանին կանչեին և իրենց մտահոգությունները հայտնեին այս ամեն ինչի շուրջ»,- հավելեց Վան Համբարձումյանը:

Նրա խոսքով՝ Ադրբեջանը Կանադայի հետ, մի քանի տարի է՝ արտադրում է զրահափոխադրիչներ:

«Ադրբեջանը տարեցտարի  ընդլայնում է այն երկրների քանակը, որոնցից սպառազինություն է ձեռք բերում: Արդեն դրանք ձեռք է բերում Պակիստանից, Իսրայելից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Բելառուսից, Ուկրաինայից, Թուրքիայից, Իտալիայից: Այս ամենը ծայրահեղ մտահոգիչ է, որովհետև բոլորն են հասկանում, որ այս ամենն Ադրբեջանը չի գնում՝ ռազմական շքերթների ժամանակ ցուցադրելու համար»,- նշեց նա:

ԱՆԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս