Բաժիններ՝

Դանիայի նոր կառավարությունը կգլխավորի երկրի պատմության մեջ ամենաերիտասարդ կին վարչապետը

Դանիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Մետե Ֆրեդերիկսենը համաձայնության է եկել կառավարող կոալիցիայի ձեւավորման շուրջ: Այդ մասին հայտնել է Deutsche Welle-ն:

«Մեծ գոհունակությամբ ես կարող եմ հայտնել, որ երեք շաբաթ տեւած բանակցություններից հետո մենք խորհրդարանում մեծամասնություն ունենք նոր կառավարություն կազմելու համար»,-ասել է նա հունիսի 26-ին: Ֆրեդերիկսենը հայտարարել է, որ իր կառավարությունը բաղկացած կլինի ձախ կենտրոնամետ չորս կուսակցությունից, ներառյալ Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը, Արմատական Վենստրեն, Սոցիալիստական ժողովրդական կուսակցությունը, Միասնական ցուցակը:
«Այս չորս կուսակցությունները շատ տարբեր պատմություններ ու մոտեցումներ ունեն: Մենք չգիտեինք, թե արդյոք ամեն ինչ կստացվի, երբ սկսում էինք բանակցությունները: Բայց այժմ մենք հասանք նպատակին»,-հավելել է նա: Մետե Ֆրեդերիկսենը 41 տարեկան է:
Ինչպես նշում է Deutsche Welle-ն, նա կդառնա ամենաերիտասարդ վարչապետը Դանիայի պատմության մեջ: Դանիայի միապալատ խորհրդարանը՝ Ֆոլկետինգը, ունի 179 տեղ, որից չորսն զբաղեցնում են Ֆարերյան կղզիների եւ Գրենլանդիայի ներկայացուցիչները: Այն ընտրվում է չորս տարով, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս