Բաժիններ՝

«Իրանը, ես համոզված եմ, ոչ միայն կանգուն կմնա, այև հակահարված կտա». Զամիր Կաբուլով

Գործողությունները, որոնք ԱՄՆ-ը ձեռնարկում է Իրանի նկատմամբ, կոշտ բլեֆ են, Թեհրանը կանգուն կմնա Վաշինգտոնի հետ առճակատման դեպքում: Այդ մասին հայտարարել է ՌԴ-ի արտգործնախարարության Ասիայի Երկրորդ դեպարտամենտի տնօրեն Զամիր Կաբուլովը:

«Միացյալ Նահանգների կողմից շատ կոշտ ճնշում է գործադրվում Իրանի Իսլամական Հանրապետության վրա: Բայց ինձ այն առայժմ կոշտ եւ վտանգավոր բլեֆ է թվում»,- ասել է Կաբուլովը III ռուս-իրանական երկխոսության բացմանը: Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի ներկայիս ղեկավարությունը վատ է հասկանում իրանական հասարակությանը: «Իրանը, ես համոզված եմ, ոչ միայն կանգուն կմնա, այլեւ հակահարված կտա»,- հավելել է Կաբուլովը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս