Բալաքը կարող է աշխատել Լեմպարդի հետ
«Դերբի Քաունթիի» գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը մոտ է «Չելսին» գլխավորելուն:
Ըստ Sky Sport Deutschland-ի տեղեկությունների՝ Լեմպարդի մարզչական շտաբին կարող է միանալ լոնդոնյան ակումբի նրա նախկին թիմակից Միխայել Բալաքը: Տվյալ պահին այդ հարցը քննարկվում է:
Բալաքը կստանա ՈՒԵՖԱ-Բ մարզչական լիցենզիա, որը նրան թույլ կտա աշխատել՝ որպես օգնական:
Գերմանացին հանդես է եկել «Չելսիի» կազմում 2006-2010թթ.:
Պատրաստեց Անի Գաբուզյանը