«Կոմերսանտը» հայտնել է Վրաստանից ՌԴ գինիների ներմուծման հնարավոր արգելքի մասին
Պետական մարմիններն սկսել են առեւտրական ցանցերից տեղեկատվություն հավաքել Ռուսաստանի խանութներում վրացական գինիների բաժնի վերաբերյալ, ինչը կարող է վկայել, որ ՌԴ դրանց ներկրման արգելք է պատրաստվում: Այդ մասին գրել է «Կոմերսանտ» թերթը: Խոշոր մթերային ընկերության բարձրաստիճան կառավարիչը հրատարակությանը պատմել է, որ այդ տվյալները հավաքում է ՌԴ գյուղատնտեսության նախարարությունը:
Մանրածախ առեւտրի շուկայում «Կոմերսանտի» զրուցակիցը հավաստել է այդ տեղեկատվությունը: Մոսկվայի եւ Թբիլիսիի միջեւ հարաբերությունների սրման ֆոնին «Ռոսպոտրեբնադզորը» հունիսի 24-ին հայտնել է Վրաստանից ՌԴ ներմուծվող գինիների եւ այլ ոգելից խմիչքների որակի վերահսկողության խստացման մասին: Գերատեսչության պնդմամբ՝ դա կապված է դինամիկայում վրացական ալկոհոլի որակի վատացման հետ, հաղորդել է «Ինտերֆաքսը»: