«Մեսսին և Նեյմարն ինձ դուր են գալիս՝ որպես անհատականություններ, բայց ոչ՝ որպես թիմային խաղացողներ». վան Գալ
«Բարսելոնայի», «Բավարիայի» և «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին մարզիչ Լուի վան Գալը կարծիք է հայտնել Լիոնել Մեսսիի և Նեյմարի խաղի մասին:
– Նայեք «Բարսելոնային»: Քանի՞ անգամ են նրանք հաղթել Չեմպիոնների լիգայում վերջին հինգ տարիների ընթացքում՝ չնայած նրան, որ ունեն խաղացող, ով լավագույնն է աշխարհում: Նայեք Նեյմարին և ՊՍԺ-ին: Քանի՞ անգամ նա հաղթեց Չեմպիոնների լիգայում:
Մեսսին և Նեյմարն ինձ դուր են գալիս՝ որպես անհատականություններ, բայց ոչ՝ որպես թիմային խաղացողներ: Կարծում եմ, որ հավաքական խաղերում ոչինչ ավելի կարևոր չէ, քան թիմային խաղացողը:
– Դա նշանակում է, որ «Բարսելոնային» այլևս բախտ չի՞ վիճակվի հաղթել Չեպիոնների լիգայում՝ Մեսսիի անհատականության շնորհիվ:
– Ես չեմ եղել ո՛չ կատալոնական ակումբի հանդերձարանում, ո՛չ էլ թիմի մարզումներին: Ես սիրում եմ Մեսսիին՝ որպես առանձին խաղացող: Նա աշխարհի լավագույն անհատական խաղացողն է, քանի որ նրա վիճակագրությունը զարմանալի է: Դա ինձ դուր է գալիս:
Չեմպիոնների լիգայում հինգ տարի հաղթանակներ չկան, ո՞րն է դրա պատճառը: Ավագը պետք է հարցնի ինքն իրեն, թե ինչու թիմը չի հաղթում:
«Բարսելոնան» ունի շատ լավ կազմ: Չի կարելի ասել, որ Ռակիտիչը, Կոուտինիոն, Ալբան, տեր Շտեգենը, Վիդալը վատ ֆուտբոլիստներ են: Ես կարծում եմ, որ Մեսսին նույնպես պատասխանատու է թիմում կատարվողի համար: Ոչ միայն մարզիչը:
Սիրարփի Աղաբաբյան