Լևոն Յոլյանը չի պատրաստվում հրաժարվել պաշտոնից

Հայաստանի հաշվեքննիչ պալատի նախագահ Լևոն Յոլյանը չի պատրաստվում հրաժարվել պաշտոնից: Այս մասին այսօր Աժ-ում Յոլյանը հայտարարեց լրագրողներին:

Հարցին՝ շարունակելո՞ւ եք պաշտոնավարել, նա պատասխանեց. «Իհարկե»:

Այլ հարցերի Հաշվեքննիչ պալատի նախագահը հրաժարվեց պատասխանել՝ նշելով, որ վաղը ասուլիս է հրավիրում:

Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության հաշվեքննիչ պալատի 2018 թվականի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդման քննարկումների ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Բաբաջանյանը խիստ քննադատության ենթարկեց Լ.Յոլյանին՝ նրան մեղադրելով նախկին հանցավոր կապերի ու գորունեության մեջ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930