Բաժիններ՝

Եղանակային վտանգի «նարնջագույն» (նախավերջին) մակարդակն է հայտարարվել Փարիզում և հարևան դեպարտամենտներում

Meteo France պետական օդերեւութաբանական ծառայությունը Ֆրանսիայի բնակիչներին նախազգուշացրել է երկրի ամբողջ տարածքում տապի վերահաս ալիքի մասին: Հունիսի 24-ից եղանակային վտանգի «նարնջագույն» (նախավերջին) մակարդակն է հայտարարվել Փարիզում եւ հարեւան դեպարտամենտներում, ինչպես նաեւ Սենա ի Մառնա դեպարտամենտում:

Երկու նարնջագույն գոտիներում կանխատեսվում է մինչեւ 31 աստիճան ըստ Ցելսիուսի: Ընդհուպ մինչեւ շաբաթ օրը Ֆրանսիայի հարավում, կենտրոնական տարածաշրջաններում ու մասամբ հյուսիսում օդերեւութաբանները կանխատեսում են մինչեւ 41 աստիճան տաքություն: Հարավային քաղաքներում արդեն զգացվում է ջերմաստիճանի կտրուկ բարձրացումը, սակայն այնտեղ իրադրությունը մեղմանում է ծովափի մոտիկությամբ:

Ինչպես հայտնել է France Info ռադիոկայանը, այս շաբաթվա ընթացքում Ֆրանսիայում ջերմաչափերի սյուները կհասնեն 1947 թվականից ի վեր հունիսի համար առավելագույն ցուցանիշներին: Շիկացած օդը երկիր են բերում Սահարայից փչող հարավային քամիները: Ինչպես նշում են փորձագետները, բարձր խոնավության պատճառով երկրի մեծ մասում ջերմաստիճանները կզգացվեն որպես պլյուս 40 աստիճան ըստ Ցելսիուսի:

Խոշոր քաղաքներում էլեկտրոնիկայի եւ այլ խանութների վաճառողներն արդեն նշում են օդափոխիչների, օդի խոնավացուցիչների եւ օդորակիչների ռեկորդային վաճառքներ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս