Սամբիստ Արսեն Ղազարյան դարձավ Եվրոպական խաղերի բրոնզե մեդալակիր
Եվրոպական երկրորդ խաղերի Հայաստանի թիմը երկրորդ մեդալն է նվաճել Մինսկում:
Սամբոյի մրցաշարի 74 կգ քաշայն կարգում Արսեն Ղազարյանը դարձավ բրոնզե մեդալակիր: Մեդալի համար գոտեմարտում հայ մարզիկը մրցեց և 10:2 հաշվով առավելության հասավ Հունաստանից Գեորգիոս Մարկարիանի նկատմամբ:
Նախօրեին Հայաստանի առաջին մեդալը նվաճել էր սամբիստ Դավիթ Գրիգորյանը (82 կգ), ով դարձել էր Եվրոպական խաղերի արծաթե մեդալակիր:
Եվրոպական երկրորդ խաղերին մասնակցում են 50 երկրի մոտ 4000 մարզիկներ: Եվրոպական խաղերի շրջանակում անցկացվում են երկու մարզաձևի Եվրոպայի առաջնություններ, իսկ 8 մարզաձևերը կլինեն Տոկիոյի 2020 թվականի Օլիմպիական խաղերի համար որակավորում տվող: Հայաստանը Եվրոպական երկրորդ խաղերին մասնակցում է 37 մարզիկով:
Լուսանկարը՝ Armnoc