Հրաձիգները որակավորման փուլում 23-րդն են. Minsk 2019
Հրաձգության Հայաստանի հավաքականի անդամներն անհաջող են մասնակցել Եվրոպական երկրորդ խաղերի որակավորման փուլում:
Մինսկում ընթացող Եվրոպական խաղերի 10 մետր օդամղիչ հրացան միքս վարժությունում մրցեցին նաև Հրաչիկ Բաբայանը և Ալլա Պողոսյանը: Վերջիններս հավաքելով միայն 620.0 միավոր զբաղեցրել են 23-րդ տեղը և դուրս մնացել որակավորման փուլից: Պայքարը շարունակել են 1-8-րդ հորիզոնականները գրաված թիմերը:
Եվրոպական երկրորդ խաղերին մասնակցում են 50 երկրի մոտ 4000 մարզիկներ: Եվրոպական խաղերի շրջանակում անցկացվում են երկու մարզաձևի Եվրոպայի առաջնություններ, իսկ 8 մարզաձևերը կլինեն Տոկիոյի 2020 թվականի Օլիմպիական խաղերի համար որակավորում տվող:
Հայաստանը Եվրոպական երկրորդ խաղերին մասնակցում է 37 մարզիկով: