«Մինի մարտի 1 Թիֆլիսում. հանուն ինչի՞ կամ ի՞նչ չհանդուրժեց վրացական հյուրասիրությունը». Վահան Իշխանյան

Վահան Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Մինի մարտի 1 Թիֆլիսում. հանուն ինչի՞ կամ ի՞նչ չհանդուրժեց վրացական հյուրասիրությունը:

Ռուսաստանի պետդումայի պատգամավորներին հրավիել են Վրաստան ուղղափառ ժողովուրդների միջխորհդարանական վեհաժողովի, և ռուս պատգամավոր Սերգեյ Գավրիլովին առաջրկել են պառլամենտի նախագահի աթոռին նստի, որ վարի նիստը։ Բայց, պարզվում է, չէր կարելի, հպարտ ՎՀ քաղաքացիների արժանապատվությունը չի դիմացել, որ ռուսը նստի իրենց խոսնակի աթոռին։

Նախ այս հարվածին չի դիմացել Վրաստանում Ուկրաինայի հպարտ դեսպան Իգոր Դոլգովը և լքել է դահլիճը, ապա մի կողմից պառլամենտի ներսում հպարտ վրացի պատգամավորները հարձակվել են ռուս պատգամավորների վրա, ջուր են լցրել, թղթերն են պատառոտել, մյուս կողմից էլ դրսից ՎՀ հպարտ և արժանապատիվ քաղաքացիները գրոհել են պառլամենտի վրա որ ռուս պատգամվորներին վերջնական պարտության մատնեն, մի խոսքով ռազմական արվեստ, ստեղծագործ ռազմավարական գործողություն, որի արդյուքնում ռուս պատգամավորները ծուղակում էին հայտնվելու և գերի էին հանձնվելու։

Բայց վրացի ոստիկանների մեջ գտնվել են ոչ այնքան հպարտ քաղաքացիներ, եթե չասենք հինգերորդ շարասյուն, ու կատաղած ամբոխին փորձել են զսպել և ռուս պատգամավորները հասցրել են նահանջել։ Բայց արդյունքում մոտ 200 ՎՀ հպարտ և արժանապատիվ քաղաքացի է վիրավորվել և մոտ 50 ոստիկան,, մի, թե երկու հպարտ քաղաքացի էլ աչքերն են կորցրել։

Ըհը, վրաց ազգը վերջապես համերաշխության հասավ, պառլամենտի ներսում օկուպանտների ակտիվացումը կանխելու շուրջ համախմբվեցին բոլոր վրացի հպարտ քաղաքացիները, Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարեց՝ «Ռուսաստանը մեր թշնամին է», վտարանդի Սաակաշվիլին է հրճվում՝ «մարդիկ ապստամբել են ընդդեմ Ռուսաստանի» և կոչ է անում գրոհը շարունակել, բայց Իվանիշվիլին չի զիջի հաղթական ժողովրդի հրամանատարությունը և իր հերթին նա էլ է երրորդում, որ Ռուսաստանը իրենց թշնամին է։

Նրանք բոլորը, բոլոր հպարտ և արժանապատիվ ՎՀ քաղաքացիները իրենց տեղը չեն գտնում, որ Ռուսաստանի պատգամավորը իր հետույքը դիպցրել է պառլամենտի խոսնակի սուրբ աթոռին։ Աթոռը պղծվել է, գառլախվել է, ուրեմնմ, պառլամենտի խոսնակն էլ է գառլախվել, և խոսնակ Իրակլի Կոբախիձեն անհապաղ հրաժարական տվեց։

Բայց մեկ է, էլ ինչպե՞ս պիտի շարունակի վրացական խորհդարանը իր աշխատանքները, եթե այդ դահլիճում ռուս պատգամավորներ են ոտք դրել, ու նստել են աթոռներին։ Դե հաստատ հրապարակում պետք է աթոռները լցնեն իրար վրա, գագթին խոսնակի աթոռը և խարույկի տան վրացի ուղղափառ հոգևորականների աղոթքների ներքո։ Բայց դա բավական չի, գուցե պառլամենտի շենքը տրաքացնեն ու նոր շե՞նք կառուցեն։

Մի խոսքով, Վրաստանի Ինքնիշխանությունը հաղթեց, որին զոհ գնացին մի քանի հպարտ վրացի քաղաքացիների աչքեր։ Արդեն առավոտյան վրացի հպարտ և միևնույն ժամանակ ստեղծագործ քաղաքացիները աչքները կարմիր լաթով կապած դուրս եկան ցույցի։
Վրաց հպարտ և արժանապատիվ ժողովուրդը կհավերժացնի հունիսի 20֊ը որպես Վրաստանի հպարտ քաղաքացու օր։

Իսկ ո՞ւր են նայում ՀՀ հպարտ քաղաքացիները. Դավիթ Սանասարյան, բարձրացրու քո ըմբոստ ձայնը, աչքդ կարմիր լաթով կապած, ձեռքիդ մոլոտովի կոկտելյը նետվի Ռուսական դեսպանատան դիմաց ցույցի ի համերաշխություն քո վրացի քույրերի և եղբայրների, քանի կրկին պաշտոնի չես գնացել։

հգ. հայտնի դարձավ որ հիվանդանոցում մի ցուցարար մահացել է»։

Տեսանյութեր

Լրահոս