«Առաջարկում եմ գործ հարուցել և կալանավորել ՍԴ «ոչ լեգիտիմ» դատավորներին». Արփինե Հովհաննիսյան
Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Մի դիտարկում եմ ուզում անել…
Հույս ներշնչող է, որ Վահե Գրիգորյանի հայտարարությունը պաշտպանում են իշխանության այն ներկայացուցիչները, որոնց կարծիքը հասարակական կարծիքի ձևավորման վրա ունի զրո ազդեցություն, իրենք էլ իրավագիտության հետ այնքան կապ ունեն, որքան ես քվանտային ֆիզիկայի։ (Օրինակ՝ պետաիրավական նախկին փորձագետի իրավական մեկնաբանությունները դժվար է դասակարգել՝ արդյոք զավեշտի, թե ֆանտաստիկայի ժանրից են, վարչական դատարանի առաջարկ անողների մասով լռեմ երեւի եւ այլն եւ այլն)։
Ավելի հույս ներշնչող է, որ Վահե Գրիգորյանի հայտարարությունը չեն մեկնաբանում իշխանական այն իրավաբան ու ոչ իրավաբան եզակի պատգամավորները, որոնց ողջամտությունը և խորաթափանցությունը դեռ կասկած չի հարուցում։
Հ.Գ. Առաջարկում եմ գործ հարուցել և կալանավորել ՍԴ «ոչ լեգիտիմ» դատավորներին՝ այսքան ժամանակ իշխանությունը ուզուրպացնելու համար։ Չէ ո՞ր ոչ մի միջազգային կազմակերպություն, և ընդհանարապես ոչ ոք չի կարող հանդիմանել ձեզ ձեր «իրավական» գործողությունների համար»: