Վահե Գրիգորյանի հայտարարության մեջ հանցակազմ չկա. «Իմ քայլը» խմբակցության անդամ

ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ, «Իմ քայլը» խմբակցության անդամ Աննա Կարապետյանը ոչ լեգիտիմ է համարում մինչ այս Սահմանադրական դատարանի գործունեությունը:

Այսօր Աժ-ում լրագրողների հետ զրույցում ի պատասխան հարցի՝ ՍԴ-ն ապօրինի՞ է գործել, նա հայտարարեց՝ «ոչ լեգիտիմ»:

«Սահմանադրությունից բացակայում են դրույթները, որ այսուհետ ՍԴ անդամները շարունակում են պաշտոնավարել որպես ՍԴ դատավորներ»,- ասաց Ա.Կարապետյանը:

Ըստ նրա՝ Վահե Գրիգորյանի հայտարարության մեջ հանցակազմ չկա:

Ամեն դեպքում, Ա.Կարապետյանն անակնկալի է եկել ԱԺ ամբիոնից Վահե Գրիգորյանի հայտարարության այդ հատվածից, որ ստանձնում է Սահմանադրական դատարանի նախագահի պարտականությունները:

Սակայն նա վստահեցրեց, որ այդ անակնկալը տհաճ չէր:

Տեսանյութեր

Լրահոս