«Ինչպես տեսնում եք, ես հիմա գնում եմ աշխատանքի». Հրայր Թովմասյան

Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանը հրաժարվել է մեկնաբանել Սահմաանդրական դատարանի դատավոր Ազգային ժողովի կողմից ընտրված Վահե Գրիգորյանի նախօրեին հնչեցրած հայտարարությունները։

«Ինչպես տեսնում եք, ես հիմա գնում եմ աշխատանքի։ Ինչ-որ հայտարարություն, եթե անհրաժեշտություն լինի, կանեմ և մամուլի հետ կհանդիպեմ։ Այս պահին ոչինչ չունեմ ասելու»,- ՍԴ-ի մոտ լրագրողների հետ զրույցում ասել է Հրայր Թովմասյանը, ապա մտել է Սահմանադրական դատարանի շենք։

 

Տեսանյութեր

Լրահոս