Մոսկվայի միջազգային հարաբերությունների համալսարանը երկարաձգել է պայմանագիրը Վիկտոր Սողոմոնյանի հետ. news.am
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար, քաղաքական գիտությունների դոկտոր Վիկտոր Սողոմոնյանը շարունակելու է դասավանդել ՌԴ ԱԳՆ հանրահայտ МГИМО համալսարանում (Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտ):
«Ամփոփելով ուսումնական տարվա արդյունքները, հաշվի առնելով արծարծվող թեմաների արդիականությունն ու ուսանողների մեծ հետաքրքրությունը, մենք առաջարկեցինք պրոֆեսոր Սողոմոնյանին երկարաձգել պայմանագիրը եւ շարունակել համատեղ աշխատանքը», – NEWS.am-ի հետ զրույցում ասաց համալսարանի միջազգային ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Յարոսլավ Սկվորցովը։ Քիչ առաջ Վիկտոր Սողոմոնյանից տեղեկացանք, որ նա արդեն աշխատում է «դասընթացի փաստագրական բաղադրիչի նորացման ուղղությամբ»։
Մանրամասները կարող եք կարդալ այստեղ։