Բաժիններ՝

Վրաստանի խորհրդարանի խոսնակն ընդհատել է այցն Ադրբեջան և մեկնել Բաքվից

Վրաստանի խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեն ընդհատել է իր այցն Ադրբեջան եւ մեկնել Բաքվից: Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Ադրբեջանի Միլի մեջլիսի մի աղբյուր:

«Կոբախիձեն Բաքվում չէ, նա արդեն մեկնել է»,-ասել է գործակալության զրուցակիցը:

Վրաստանի խորհրդարանի խոսնակը հունիսի 20-ին Ադրբեջան էր ժամանել երկօրյա պաշտոնական այցով: Ուրբաթ պլանավորված էին նրա հանդիպումներն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի եւ վարչապետ Նովրուզ Մամեդովի հետ, ինչպես նաեւ մասնակցությունը Սեւծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովի Գլխավոր ասամբելայի 53-րդ լիագումար նստաշրջանին:

Ոստիկանությունը լույս հունիսի 21-ի գիշերը ցրել է բազմահազարանոց հանրահավաքը Թբիլիսիում՝ խորհրդարանի շենքի մոտ: Հանրահավաքի մասնակիցների դեմ կիրառվել են ջրանետներ, ռետինե փամփուշտներ եւ արցունքաբեր գազ: Տուժել է շուրջ 70 մարդ, այդ թվում՝ տասնյակ ոստիկաններ: Ինչպես հայտնել են վրացական ԶԼՄ-ները, բերման է ենթարկվել մի քանի տասնյակ մարդ: Բողոքներն սկսվել են սկանդալից հետո՝ կապված Պեդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովի այցի հետ, որն զբաղեցնում է Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի ղեկավարի պաշտոնը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս