Բաժիններ՝

«Ես կոչ եմ անում բոլոր կողմերին՝ հանգստություն և զսպվածություն ցուցաբերել այս ժամանակաշրջանում». Մակրոն

Իրանի կողմից խոցված ամերիկյան անօդաչուի պատճառով ռազմական էսկալացումը Պարսից ծոցի տարածաշրջանում ոչ ոքի օգուտ չի բերի, անհրաժեշտ է հանդարտեցնել իրադրությունը եւ զսպվածություն ցուցաբերել: Այդ մասին լրագրողներին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:

«Ես կոչ եմ անում բոլոր կողմերին՝ հանգստություն եւ զսպվածություն ցուցաբերել այս ժամանակաշրջանում: Կարծում եմ, որ էսկալացիայով, հատկապես ռազմական, որեւէ բան շահել չի լինի: Մենք հնարավոր ամեն ինչ կանենք, որպեսզի իրադրությունը հանդարտվի»,-ասել է նա՝ պատասխանելով խոցված ամերիկյան անօդաչուի հետ կապված իրադրությունը մեկնաբանելու խնդրանքին:

Մակրոնը նաեւ հայտարարել է, որ Փարիզը կաշխատի Իրանի հետ միջուկային գործարքը պահպանելու համար:
«Ֆրանսիան ամեն ինչ կանի, որպեսզի Իրանը մնա Գործողություններիխ համատեղ համապարփակ ծրագրի շրջանակներում եւ չկատարի այնպիսի գործողություններ, որոնք հարցականի տակ կդնեին հավաքական անվտանգությունը»,-նշել է Ֆրանսիայի նախագահը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս