Անգելա Մերկելը վատացել է Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպման ժամանակ
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը վատացել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ պաշտոնական հանդիպման ժամանակ, երբ երկու երկրների առաջնորդները կանգնած են եղել կարմիր գորգի վրա օրհներգի հնչյունների ներքո:
Ինչպես հաղորդում է հաղորդում է RT-ն, ավելի ուշ՝ ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ, պատասխանելով իր ինքնազգացողության մասին լրագրողի հարցին, մերկելը պատասխանել է, որ պատճառը եղել է ջրազրկումը:
«Մի քանի շիշ ջուր եմ խմել, ինձ շատ լավ եմ զգում»,- հայտարարել է Մերկելը: