Բաժիններ՝

Թեհրանն ԱՄՆ-ից պահանջել է «ավարտել իր զորքերի ներկայությունը տարածաշրջանում»

Միացյալ Նահանգներն անկայունության գլխավոր աղբյուրն է Պարսից ծոցի գոտում եւ պետք է հեռանա այդ տարածաշրջանից: Այս հայտարարությամբ, ինչպես հայտնել է Sky News Arabia հեռուստաալիքը, հունիսի 17-ին հանդես է եկել Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին:

«Մենք միշտ ասել ենք ու վերստին կրկնում ենք, որ մենք երաշխավորում ենք անվտանգությունը Պարսից ծոցում եւ Հորմուզի նեղուցում»,-նշել է Շամխանին:

Նա նաեւ պահանջել է ԱՄՆ-ից՝ «ավարտել իր զորքերի ներկայությունը տարածաշրջանում, քանի որ հենց նա է ճգնաժամի ու անվտանգության հիմնական աղբյուրը»:

Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղարի հայտարարությունը հնչել է Պարսից ծոցի գոտում ծայրահեղ լարված իրադրության ֆոնին, որն ստեղծվել է Օմանի ծոցում լցանավերի պայթեցման միջադեպից հետո եւ այն հայտարարությամբ, որ Թեհրանը մտադիր է հերթական միջոցները ձեռնարկել իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի շրջանակում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս