![](/banners/BeFunky-design.jpg)
Հնդիկ բժիշկները գործադուլ են հայտարարել իրենց անվտանգությունն ապահովելու պահանջով. Financial Express
![](https://168.am/wp-content/uploads/2019/06/978625.jpg)
Հնդկաստանի բժշկական ասոցիացիան (IMA)` երկրի բժիշկների առաջատար միավորումներից մեկը, հունիսի 17-ին 24-ժամյա գործադուլ է հայտարարել բժիշկների անվտանգությունն ապահովելու պահանջով: Ինչպես հայտնել է Financial Express թերթը, միայն Մահարաշտրայի նահանգում մոտավորապես 4,5 հազար բժիշկներ արդեն հայտարարել են, որ պատրաստ են միանալ գործադուլին։
Գործադուլը հայտարարված է ի նշան համերաշխության Կալկաթա քաղաքի հիանդանոցներից մեկի բժիշկների հետ, որոնք մեկ շաբաթ առաջ ծեծի էին ենթարկվել տարեց հիվանդի հարազատների կողմից, որը մահացել էր այդ կլինիկայում: Բժիշկները հայտարարել են, որ այդ հարձակումը բնավ էլ առաջինը չէ, եւ որ իշխանությունները հրաժարվում են պաշտպանել իրենց՝ անտեսելով պետական բուժհիմնարկների անվտանգությունն ապահովելու խնդրանքները:
Անցած ուրբաթ Արեւմտյան Բենգալիայի նահանգի (որի մայրաքաղաքը Կալկաթան է) շուրջ 300 բժիշկներ պաշտոնաթողության դիմումներ էին ներկայացրել ի նշան «իշխանությունների անգործության» դեմ բողոքի, հաղորդել է ՏԱՍՍ-ը: