6 տարի առաջ այս տղամարդուն վտարել են երկրից՝ չափազանց գեղեցիկ լինելու համար. ինչպես է նա հիմա ապրում
2013 թվականին ամբողջ աշխարհը քննարկում էր արտասովոր մի դեպք, որը պատահել էր Սաուդյան Արաբիայում ապրող մի տղամարդու՝ Օմար Բորկանի հետ: Օմարն իր ինստագրամյան էջում գրել էր, որ իրեն և ևս երկու տղամարդու վտարում են երկրից՝ չափազանց գրավիչ արտաքին ունենալու համար:
Երկրի ոստիկանությունը կարծում էր, որ տղամարդկանց գեղեցկության պատճառով կանայք կարող են չմտածված քայլերի դիմել: Բայց Օմարը փորձել է այս իրավիճակից հնարավորինս շատ օգուտներ քաղել:
Կանադա տեղափոխվելուց հետո Օմարը հասկացել է, որ վերը նշված դեպքի շնորհիվ նա հայտնիություն է ձեռք բերել, ինչի արդյունքում էլ շատ գովազդային գործակալություններ նրան համագործակցության առաջարկներ են արել: Այս մի քանի տարիների ընթացքում ինստագրամյան իր էջի շնորհիվ Օմարը վաստակել է 10 մլն դոլար:
Այժմ նա երջանիկ ապրում է կնոջ և երեխայի հետ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը