Աղիքային վիրուսով ու թոքաբորբերով հիվանդների կտրուկ աճ է գրանցվել
Tsayg.am-ը գրում է. Աղիքային ինֆեկցիաների ու վիրուսային թոքաբորբերի կտրուկ աճ է գրանցվել Գյումրիում: Եթե նախորդ տարիներին աղիքային վարակները սկսվում էին հուլիս-օգոստոս ամիսներին, ապա այս տարի այդ հիվանդություններն ավելի արագ տեմպով են սկսել զարգանալ՝ մայիսի վերջերին ու հունիս ամսվա սկզբին: Գյումրու ինֆեկցիոն հակատուբերկուլյոզային հիվանդանոցում այս պահին աղիքային վիրուսով ինչպես նաեւ վիրուսային թոքաբորբով շուրջ 10-15 հիվանդ է բուժվում: