Բաժիններ՝

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը կառավարությունում քննարկել է ջրային ոլորտի հիմնախնդիրները

Հունիսի 13-ին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանն անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն` «Ջրային ոլորտի վարկային և դրամաշնորհային ծրագրերի իրականացման արդյունավետությունը» թեմայով: Այս մասին հայտնում են փոխվարչապետի գրասենյակից:

Հանդիպման ընթացքում քննարկվել են ջրային ոլորտում զարգացման միջազգային գործընկերների հետ համագործակցությամբ իրականացվող վարկային և դրամաշնորհային ծրագրերի իրականացման հետ կապված օրակարգային հարցեր:

Ոլորտի պատասխանատուները փոխվարչապետին ամփոփ զեկուցել են իրականացվող վարկային և դրամաշնորհային ծրագրերի վերաբերյալ: Անդրադարձ է եղել ծրագրերի ընթացիկ կատարողականի հարցերին ինչպես ֆինանսական, այնպես էլ բաղադրիչների ու հիմնական աշխատանքների մասով:

Տեղի է ունեցել մտքերի փոխանակում առկա` խնդիրների հնարավոր լուծման առաջարկություններ վերաբերյալ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930