«Ես չեմ կարող մասնակցել ՍԴ-ում մարտի 1-ի գործով քննությանը». Վահե Գրիգորյան

Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում ՀՀ նախագահի թեկնածու Վահե Գրիգորյանն այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ որևէ կարգավիճակով չի կարող մասնակցել Մարտի 1-ի գործի վերաբերյալ ՍԴ-ում քննությանը։

Հիշեցնենք, որ Վահե Գրիգորյանը Մարտի 1-ի գործով տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչն էր:

«Ես այդ գործի քննությանը մասնակցել եմ, եղել եմ ներկայացուցիչ և օրենքով չեմ կարող մասնակցել այդ գործի քննությանը»,- ասաց նա։

Տեսանյութեր

Լրահոս