Բաժիններ՝

Իրանը մտադիր չէ մոտ ժամանակներս ուղղակի երկխոսություն սկսել ԱՄՆ-ի հետ. Kyodo

Իրանը մոտ ապագայում չի պալանավորում երկխոսություն նախաձեռնել ԱՄՆ-ի հետ եւ պահանջում է չեղարկել նավթի արտահանմանը վերաբերող պատժամիջոցները: Այդ մասին հայտնել է Kyodo գործակալությունը՝ վկայակոչելով իրանական կառավարության մի աղբյուր:

«Իրանը մոտ ապագայում երկխոսություն չի սկսի ԱՄՆ-ի հետ»,- գործակալությունը մեջբերել Է նրա խոսքը: Դրա հետ մեկտեղ նշվում է, որ Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի եւ Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի միջեւ հունիսի 12-ին կայացած բանակցությունների ընթացքում իրանական կողմը դիմել է Տոկիոյին՝ անձամբ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին փոխանցել նավթի մատակարարումների նկատմամբ պատժամիջոցները հանելու պահանջը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս