Բաժիններ՝

ԱՄՆ-ը հարվածային անօդաչուներ և հազար զինվոր կտեղաբաշխի Լեհաստանում

ԱՄՆ-ը MQ-9 հետախուզական-հարվածային անօդաչուների սավառնակախումբ կտեղաբաշխի Լեհաստանի տարածքում: Այդ մասին հայտնել է Սպիտակ տունը:

Պաշտպանության ոլորտում համագործակցության համապատասխան հռչակագիրը նախօրյակին ստորագրել են երկու երկրների ղեկավարներ Դոնալդ Թրամփը եւ Անջեյ Դուդան: Փաստաթղթի համաձայն՝ անհրաժեշտ ենթակառուցվածքի ստեղծման ծախսերը լիովին կվճարի Լեհաստանը:

Վաշինգտոնում ճշտել են, որ մտադիր են այդ անօդաչուներից ստացվող տեղեկատվությանը հաղորդակից դարձնել «երբ դա տեղին լինի՝ պաշտպանության ոլորտում մեր խնդիրների ապահովման համար»:

Հունիսի 12-ին Թրամփը հայտարարել է, որ Լեհաստանն իր միջոցներով ռազմակայաններ եւ ենթակառուցվածք կստեղծի հազար ամերիկացի զինծառայողների տեղավորման համար: Ըստ նրա՝ խոսքը վերաբերում է «գերազանց կարգի օբյեկտի»:

Ավելի վաղ Թրամփը խոստացել է, որ ԱՄՆ-ը մեծ թվով F-35 կործանիչներ կվաճառի Լեհաստանին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս